Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի լավագույն գոլը գրանցվել է «Լեգիա» - «Մետալիստ» խաղի ժամանակ: Ուկրաինական թիմի կիսապաշտպան Վասիլի Կոբինը շրջադարձ հարվածով գլուխգործոց գոլի հեղինակ է դարձել: Այդուհանդերձ Կոբինի խփած գնդակը չի փրկել «Մետալիստ»-ին պարտությունից: Խաղն ավարտվել է լեհական ակումբի 2:1 հաշվով հաղթանակով: