774 դիտում
19:14 30-10-2014
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի
նախագահ Արտակ Զաքարյանը եւ հանձնաժողովի անդամներ Արտաշես Գեղամյանը, Մհեր
Շահգելդյանը, Թեւան Պողոսյանը հանդիպել են Ղազախստան-Հայաստան բարեկամական
խմբի անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ղազախստանի արտակարգ
եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունների
զարգացմանն առնչվող մի շարք հարցեր, կարեւորվել է միջխորհրդարանական կապերի
ակտիվացումը, համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում,
տնտեսական գործակցության զարգացումը հատկապես Եվրասիական տնտեսական միության
շրջանակներում:
Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Արտակ Զաքարյանն անհրաժեշտ է համարել
զարգացնել հայ-ղազախական խորհրդարանական հարաբերություններն՝ ընդգծելով, որ
երկու երկրներն էլ տարբեր ոլորտներում փոխշահավետ գործակցությունն
ակտիվացնելու մեծ հնարավորություններ ունեն, որոնք միայն համատեղ ջանքերով է
հնարավոր իրականացնել:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ խազախական կողմը
նույնպես կարեւորել է Հայաստանի եւ Ղազախստանի ինչպես երկկողմ
հարաբերությունների, այնպես էլ միջազգային կառույցներում համագործակցության
զարգացումը:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները կարեւորել
են միջխորհրդարանական կապերի խորացումը, հաճախակի փոխայցերը, մի շարք
ոլորտներում փորձի փոխանակումը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանի` Եվրասիական տնտեսական
միությանն անդամակցությանը, խոսել Ղազախստանում հայկական համայնքի
գործունեությունից:
Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը ՀՀ ԱԺ արտաքին
հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներին հրավիրել է Ղազախստանի
խորհրդարան:
Նմանատիպ նյութեր
1079 դիտում
18:10 04-07-2014
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1074 դիտում
20:38 29-10-2014
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Այս բաժնից
499 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
433 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ