211652_close_icon
views-count1079 դիտում article-date 18:10 04-07-2014

Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

Հուլիսի 4-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Բոգդան Աուրեսկուի հետ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնական կայքը հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Ալեքսանդր Արզումանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները եւ ուրվագծել հնարավոր միջխորհրդարանական համագործակցությունը ռումինական կողմի հետ՝ կարեւորելով երկու խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ համագործակցության զարգացմանը եւ բարեկամական խմբերի միջեւ հարաբերությունների առավել սերտացմանը: Նույն աղբյուրը փոխանցում է նաեւ, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին:

Նմանատիպ նյութեր