1029 դիտում
17:28 30-10-2014
ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է Գերմանիայի բնության պահպանության գրասենյակի գործադիր տնօրենին
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի բնության պահպանության միության
դաշնային գրասենյակի /NABU/գործադիր տնօրեն Լեյֆ Միլլերին, փոխնախագահ, միջազգային բաժնի ղեկավար Թոմաս
Թեննհարդտին, Կովկասի ծրագրերի ղեկավար Վիտալի Կովալյովին եւ Հայաստանի մասնաճյուղի ղեկավար Նարեկ
Գրիգորյանին:
Ողջունելով հյուրերին` նախարար Արամայիս Գրիգորյանը նշել է. «ՀՀ բնապահպանության նախարարության եւ NABU-
ի երկարամյա համագործակցությունը եւ այդ համագործակցության արդյունքները մեր երկրի բնապահպանական ոլորտում
իրականացված տարբեր ծրագրերի շրջանակներում մեզ համար շատ կարեւոր են եւ պարարտ հող` նոր համատեղ
գաղափարների եւ ծրագրերի իրականացման համար»:
NABU գործադիր տնօրեն Լեյֆ Միլլերը նշել է, որ NABU-ն Գերմանիայի առաջին եւ խոշորագույն բնապահպանական
կազմակերպություններից է, որը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում, եւ այդ երկրների շարքում
Հայաստանը համարվում է կարեւոր եւ լավագույն գործընկերներից մեկը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք ծրագրեր, մասնավորապես` Արմավիրի մարզի «Որդան Կարմիր»
պետական արգելավայրի եւ նրա հատուկ պահպանվող օբյեկտ հանդիսացող որդան կարմիր միջատի պահպանության եւ
աշխարհում հազվագյուտ բնական կարմիր ներկի վերարտադրության հեռանկարները: Անդրադարձ է կատարվել ԲՀՊՏ-
ներում` մասնավորապես «Դիլիջան» ազգային պարկում էկոտուրիզմի զարգացմանը: Նախարար Արամայիս Գրիգորյանն
առաջ է քաշել մեր երկրում վայրի կենդանատեսակների պահպանության եւ բազմացման խնդիրը, առաջարկելով ստեղծել
վայրի կենդանիների բուծման ֆերմաներ` դրանք հետագայում վայրի բնություն վերադարձնելու նպատակով:
Քննարկվել են նաեւ Արագածում, Ջերմուկում եւ Ծաղկաձորում լեռնային տուրիզմի զարգացման հեռանկարներն ու
հնարավորությունները:
Նմանատիպ նյութեր
2213 դիտում
21:12 14-10-2014
ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրենին
2723 դիտում
16:23 07-07-2016
ՀՀ բնապահպանության նախարարն այսօր ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի տնօրենին
Այս բաժնից
862 դիտում
16:33 27-12-2024
Տարբեր տեսակի ու մեծ քանակի թմրամիջոցներ. Մալաթիայի համայնքային ոստիկանների բացահայտումը