ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրենին
ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրենին
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի գործադիր
տնօրեն Թոմաս Մորիսոնին եւ ՀՀ ազգային համակարգող Արման Վերմիշյանին:
Կողմերն ամփոփել են 2014-թ ընթացքում բնության հատուկ պահպանվող տարածքներում կատարված աշխատանքների
արդյունքները, ինչպես նաեւ քննարկել համագործակցության առաջիկա հեռանկարները` հիմք ընդունելով վերջերս ՀՀ
կառավարության կողմից հավանության արժանացած ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարությունը,
պահպանության եւ օգտագործման պետական ծրագիրը, եւ դրանց իրականացման 2014-2020թթ. միջոցառումները:
Նախարար Արամայիս Գրիգորյանը, բարձր գնահատելով ՀՀ բնապահպանության նախարարության եւ Կովկասի բնության
հիմնադրամի համագործակցությունը, հույս է հայտնել, որ առաջիկայում աշխատանքներն առավել կընդլայնվեն եւ
կներառեն նոր հատուկ պահպանվող տարածքներ եւս: