925 դիտում
19:45 22-04-2015
Կնքվել է պայմանագիր՝ Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ վարժարանի նախագծման և կառուցման վերաբերյալ
ՀՀ կրթության և գիտության նախարարության և Չինաստանի Չժուն Նեն նախագծային ինստիտուտի միջև այսօր կնքվել է պայմանագիր՝ Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ վարժարանի նախագծումը և կառուցումն իրականացնելու վերաբերյալ: Պայմանագրի համար հիմք է ընդունվել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև 2014 թվականի նոյեմբերի 21-ին ստորագրված միջպետական հուշագիրը: Հայկական կողմից պայմանագիրը ստորագրել է ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը և չինական կողմից՝ Չժուն Նեն նախագծային ինստիտուտի ներկայացուցիչ Շեն Տաոն :
Պայմանագրով մանրամասն ամրագրվել է երկու կողմերի պարտավորությունները, մասնավորապես չինական կողմի ֆինանսավորմամբ իրականացվում է Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ վարժարանի նախագծումը, շինարարությունը, անհրաժեշտ կահավորումը, իսկ հայկական կողմն ապահովում է համապատասխան շինարարական տարածքների հատկացումը, անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը, ինչպես նաև պայմանագրով նախատեսված այլ աշխատանքներ:
Նմանատիպ նյութեր
1049 դիտում
17:00 30-10-2014
Երևանում կկառուցվի չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց
1791 դիտում
22:58 24-05-2019
Բացվել են նոր աղբավայրի նախագծման և կառուցման մրցութային փաթեթները
Այս բաժնից
349 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
370 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները