3988 դիտում
13:45 29-10-2014
Արցախի նախագահը ԱԽ քարտուղար և ԱԱԾ պետ նշանակելու հրամաններ է ստորագրել
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 29-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը վերանշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար` ազատվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
ԼՂՀ նախագահի մեկ այլ հրամանագրով` Վիկտոր Քոչարյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար` ազատվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:
Նույն օրը Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` Արշավիր Ղարամյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին:
Նմանատիպ նյութեր
7500 դիտում
18:22 26-05-2017
Նախագահը հրամանագիր է ստորագրել ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ- վարչության պետ նշանակելու մասին
1264 դիտում
17:12 27-01-2021
Արցախի նախագահը ոստիկանության պետ և ԱԻՊԾ տնօրեն նշանակելու հրամանագրեր է ստորագրել
Այս բաժնից
937 դիտում
10:12 10-01-2025
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
1024 դիտում
23:39 09-01-2025
Թուրքիան կվերսկսի թռիչքները դեպի Սիրիա
1165 դիտում
23:26 09-01-2025
ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն անհամատեղելի են. Օվերչուկը՝ հայաստանյան օրինագծի մասին