Մահացել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Լյուդմիլա Շևցովան
Կյանքի 66-րդ տարում մահացել է Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ, «Միացյալ Ռուսաստան» դաշինքի փոխնախագահ Լյուդմիլա Շևցովան, տեղեկացնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Պետդումայի ապարատին:
Շևցովան պատգամավոր էր ընտրվել 2011 թվականին և աշխատում էր սոցիալական քաղաքականության հարցերով հանձնաժողովում:
Մինչ այդ նա երկար տարիներ եղել էր Մոսկվայի՝ սոցիալական քաղաքականության հարցերով փոխքաղաքապետ: