ԱՄՆ-ում արձակման պահին պայթել է Cygnus տիեզերանավը փոխադրող Antares հրթիռը. տեսանյութ
NASA տիեզերակայանից արձակման պահից 6 վայրկյան անց պայթել է Antares հրթիռը, որին կցված է եղել Sygnus տիեզերանավը:
Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, Cygnus-ը պետք է միջազգային տիեզերակայան տեղափոխեր ավելի քան 2 տոննա բեռ՝ սարքավորումներ, գիտական հետազոտությունների համար նախատեսված նյութեր:
Ըստ տեղեկությունների՝ պայթյունից տուժածներ չկան: Հրթիռի արձակումը ցուցադրվում էր NASA-ի ուղիղ եթերում: