1080 դիտում
12:30 12-09-2014
Արսեն Խոջոյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Նա երկշաբաթյա ստացիոնար բուժում էր անցնում ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում: Հիշեցնենք, որ գերությունից վերադառնալուց հետո նրա մոտ ախտորոշվել է «վուլգար փսորիազ» հիվանդությունը, որի սրացման պատճառով Արսեն Խոջոյանը Սևանից,որտեղ զբաղվում է անասնապահությամբ, տեղափոխվել էր Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից էլ ուղեգրվել երևանյան մասնագիտացված հիվանդանոց:
Նա ենթարկվել է համալիր` բիոքիմիական, կլինիկական, ինչպես նաև բոլոր տեսակի վարակների հետ կապված բուժզննության, ինչից հետո ստացել համապատասխան բուժում: Այս պահին, ըստ բժիշկ-մասնագետի, Արսեն Խոջոյանը գտնվում է կայուն ռեմիսիայի (հետզարգացման) վիճակում: Նշանակված համապատասխան բուժումն ու դեղորայքը, Արսեն Խոջոյանը կշարունակի տնային պայմաններում:
Հետագայում ևս, ըստ անհրաժեշտության, Արսեն Խոջոյանին կցուցաբերվի հիվանդանոցային բուժօգնություն:
Նմանատիպ նյութեր
1554 դիտում
16:42 28-10-2014
Նախկին գերի Արսեն Խոջոյանը շուրջ 1 ամիս անց դուրս գրվեց հիվանդանոցից
1734 դիտում
22:07 18-01-2014
Ֆրանսիայի առաջին տիկինը դուրս է գրվել հիվանդանոցից
1471 դիտում
16:40 24-01-2014
Ֆրանսիայի առաջին տիկինը դուրս է գրվել հիվանդանոցից և մտադիր է մեկնել Հնդկաստան
Այս բաժնից
1612 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1471 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան