Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում՝
[b][color=#CC0000]Ուշադրություն[/color][/b]
Հոկտեմբերի 27-28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն:
Ամենուրեք սպասվում են տեղումներ, առավելագույն ինտենսիվությունըկդիտվի հոկտեմբերի 27-ին:
Լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, մյուս շրջաններում՝ անձրևի:
Նշված օրերին օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 17-18 աստիճանով, մնացած մարզերում 7-9 աստիճանով:
Հոկտեմբերի 28-31-ին հատկապես արևելյան շրջաններում, նոյեմբերի 1-ին արևմտյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, մյուս շրջաններում կդիտվի փոփոխական ամպամածություն, առանձին հատվածներում կա թույլ տեղումների հավանականություն: Քամին` հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 29-30-ին կբարձրանա 2-4 աստիճանով:
[img]/ups/images/0938383001414477899594885.jpg[/img]
Երևանում հոկտեմբերի 28-31-ին սպասվում է փոփոխական ամպամածույուն, կա թույլ անձրևի հավանականություն, նոյեմբերի 1-ին սպասվում է անձրև:
[img]/ups/images/0739768001414477922798006.jpg[/img]