975 դիտում
19:54 27-10-2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին
Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ընդունել է Վատիկանի
մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին:
Ողջունելով հյուրին` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը բարձր է
գնահատել հայ հոգեւոր մշակույթի ճանաչմանն ուղղված նրա գործունեությունը: ՀՀ
ԱԺ նախագահը կարեւորել է հոգեւոր արժեքների պահպանությունը եւ նշել, որ
Իտալիայի Մխիթարյան միաբանությունը ՝ որպես գրատպության եւ կրթության
գիտամշակութային կենտրոն, հարյուրամյակներ շարունակ հայրենանվեր առաքելություն
է իրականացրել: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է համագործակցությունը Սուրբ Աթոռի
հետ ՝ ընդգծելով կարդինալի դերն այդ համագործակցության սերտացման գործում:
Գալուստ Սահակյանը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արեւելքում տիրող
իրավիճակի մասին եւ խստորեն դատապարտել Դեյր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու
ավերումը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ՝ ՀՀ ԱԺ նախագահը
նշել է, որ այդ օրերին ամբողջ աշխարհից Հայաստան ժամանող պաշտոնյաների
ներկայությունը կլինի համամարդկային արժեքներին անմնացորդ նվիրվածության
ամենախոսուն վկայությունը, քանի որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայ
ժողովրդի, այլեւ ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր:
Կարդինալ Ջանֆրանկո Ռավազին, շնորհակալություն հայտնելով ընդունելության
համար, նշել է, որ երկրորդ անգամ է այցելում Հայաստան եւ տպավորված է հայկական
մշակույթով: Նա նշել է, որ կարեւորում է հոգեւոր եւ մշակութային արժեքների
պահպանությունը եւ նույնիսկ հայկական խաչքարերի պահպանման հարցով դիմել է
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը:
Հանդիպման ավարտին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ՀՀ եւ Սուրբ
Աթոռի միջեւ բարեկամական կապերի ամրապնդման եւ հոգեւոր-մշակությաին
համագործակցության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար կարդինալ
Ջանֆրանկո Ռավազիին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով:
Նմանատիպ նյութեր
1249 դիտում
15:00 27-10-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին. ֆոտոշարք
1184 դիտում
16:23 27-10-2014
Կարդինալ Ջանֆրանկո Ռավասին այցելել է Մայր Աթոռ Ս. Էջմիածին
1130 դիտում
18:26 25-09-2015
Նախագահն ընդունել է Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրիին
Այս բաժնից
607 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
490 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
724 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am