Ջրհեղեղ` Հունաստանում. տեսանյութ
Հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի պատճառով Հունաստանի մայրաքաղաքում կարելի է ողբերգական տեսարանների ականատես դառնալ: Որոշ փողոցներ վերածվել են ավտոմեքենաների ջարդոնի վայրի: Աթենքի մոտակայքում գետերը դուրս են եկել ափերից և քաոսային վիճակ ստեղծել մայրաքաղաքի մեծ մասում:
Ջրհեղեղի հետևանքով ընդհատվել է նաև քաղաքի էլեկտրամատակարաումը, տրանսպորտը կաթվածահար է: