211652_close_icon
views-count1095 դիտում article-date 14:21 25-10-2014

Ձմռանն ընդառաջ գողություն է կատարել

Հոկտեմբերի 3-ին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել Վանաձորի մի բնակչուհու նկուղից պահածոներ, տնտեսական ապրանքներ և խմիչքներ գողանալու մասին, ինչի հետևանքով պատճառվել էր 150.000 դրամի նյութական վնաս: Հոկտեմբերի 24-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության ծառայողները Մուշ 2-րդ թաղամասի թիվ 35 շենքի բակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արտյոմ Պ.-ին: Նա խոստովանել է, որ հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը նշված գողությունը կատարել է ինքը: Գողոնի մի մասն առգրավված է: Արտյոմ Պ.-ն ձերբակալված է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր