211652_close_icon
views-count2525 դիտում article-date 13:52 25-10-2014

Բնակարան վերանորոգողը գողություն է կատարել

Հոկտեմբերի 23-ին, ժամը 15.30-ին, 1960 թ. ծնված Նատալյա Շ.-ն ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել, որ հոկտեմբերի սկզբներին իր բնակարանում շինարարական աշխատանքներ կատարող, 1984 թ. ծնված Արա Ղ.-ն բնակարանի /1-ին հարկ/ պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով` գողացել է 3 բջջային հեռախոս, փաստաթղթեր, էլեկտրական սղոց, թվային ֆոտոխցիկ, օպտիկական ակնոց և կենցաղային այլ իրեր: Վնասի չափը պարզվում է: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ժամը 18.30-ին Նոր Նորքի Բագրևանդ թաղամասից Արա Ղ.-ին բերման են ենթարկել բաժին: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր