211652_close_icon
views-count7687 դիտում article-date 13:00 25-10-2014

Եթե ամբողջ Հայաստանում միայն իմ տղան կարողացավ դեմ դուրս գալ Վարդան Ղուկասյանին, նրան ոչ թե պետք է դատեն, այլ հերոսի կոչում տան. բայց նա ոչ առյուծ էր, ոչ էլ առյուծի կաթ էր խմել

Եթե այսօր Հայաստանի դատական համակարգն ու իշխանական ապարատը Վարդան Ղուկասյանի վրա չեն կարողանում ազդել, իմ տղան առյուծ էր, թե առյուծի կաթ էր խմել, որ օրը ցերեկով դեմ դուրս եկավ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով 15 տարվա ազատազրկման դատապարտված Անիի նախկին ոստիկանապետի որդու` Հարություն Սարգսյանի մայրը` տիկին Անահիտը: «Բայց իմ տղայի ձեռքերն արյունոտ չեն: Կարեն ի՞նչ էր արել իմ տղային, որ նրան ուզենար սպանել: Իսկ եթե չեք կարողանում Վարդան Ղուկասյանի, նրա հանցագործ տղայի վրա, ինչպես Սուրեն Խաչատրյանի դեպքում, ապա Հարություն Սարգսյանին ոչ թե դատեք, այլ հերոսի կոչում տվեք, որ կարողացել է դեմ դուրս գալ նրան: Այս գործի մեջ եւ քաղաքական ինտրիգներ են, եւ կրիմինալ, ինչի արդյունքում փորձում են անմեղ տղայիս զոհ դարձնել»,- ավելացրեց նա: Տիկին Անահիտի խոսքով՝ Կարեն Եսայանի սպանության մեղքը փորձեցին բարդել իր տղայի վրա՝ մտածելով, որ նա կիրթ եւ ինտելիգենտ է եւ կրիմինալի «մսաղացից» չէր կարողանա դուրս գալ: «Բայց չէին հաշվարկել, որ տղաս մեծ կամքի ուժ ունի եվ խոշտանգումների ենթարկվելով հանդերձ՝ խոստովանական ցուցմունք չգրեց»,- ավելացրեց Հարություն Սարգսյանի մայրը, ով հույս ունի արդարությունը վերականգնել Եվրադատարանում: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով մեղադրյալ, Անիի նախկին ոստիկանապետի որդու` Հարություն Սարգսյանի գործով, ով դատապարտել է 15 տարվա ազատազրկման, նոր սենսացիոն փաստեր են ջրի երես դուրս գալիս: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը Հարություն Սարգսյանի մորից` տիկին Անահիտից տեղեկացել էր, որ վկաներից մեկը պատմել է, որ Կարենը սպանությունից առաջ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակի պահանջով կիսաքանդ մի տան մեջ հանդիպել է Սպարտակ Ղուկասյանի եւ նրա ընկերների հետ: Հանդիպման ժամանակ Սպարտակը պահանջել է հետ կանգնել իր քրոջից, սպառնալով."Կքոռանաս, բայց քրոջս չես տեսնի": Բայց դատավճռի ժամանակ դատարանը այդ ցուցմունքը հաշվի չի առել: Ավելին՝ Կարեն Եսայանի դիակը դեռ չգտած` փնտրել են Հարություն Սարգսյանին: "Եթե դուք դիակ չունենք` ինչ գիտեք, որ սպանություն է տեղի ունեցել: Հասարակ լոգիկա",- ավելացրել էր 15 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանի մայրը: Նշենք, որ Հարություն Սարգսյանի գործով պաշտպանական կողմը դիմել է Վճռաբեկ դատարան` բեկանելու առաջին ատյանի եւ Վերաքննիչ քրեական դատարանների որոշումը, սակայն դեռ որոշում չկա: Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով մեղադրյալ, Անիի նախկին ոստիկանապետի որդուն` Հարություն Սարգսյանին, Շիրակի մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց 15 տարվա ազատազրկման: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Հարություն Սարգսյանի մայրը` Անահիտ Սարգսյանը: Նա ընդգծել էր, որ այս դատավճիռը վախի արդյունք է: Բայց իրենք բողոքարկելու են վճիռը: «Մեր տղան անմեղ է, իսկ հանցագործը՝ դրսում: Դա իրենք էլ գիտեն: Հատկապես մեր կրիմինալ Գյումրիում, որտեղ հանցագործները դրսում են, իսկ անմեղները՝ ներսում: Իսկ իմ տղայի ձեռքերը մաքուր են, իսկ գլուխը՝ պարզ: Մարդ սպանելն էլ մեր սֆերայից դուրս է»,- ասել էր Անահիտ Սարգսյանը:

Նմանատիպ նյութեր