Ուկրաինայի քաղաքացիներն այլևս չեն վճարի Գերմանիայի վիզա ստանալու համար
Նոյեմբերի 1-ից Ուկրաինայի քաղաքացիների համար գերմանական երկարաժամկետ վիզա ստանալու վճարային համակարգն այլևս չի գործի: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի կառավարության մամոլ ծառայությունը:
Այսպիսով, Գերմանիան դարձավ Ուկրաինայի քաղաքցաիների համար երկարաժամկետ վիզայի ձևակերպման վճարային համակարգը չեղյալ հայտարարող Եվրամիության 6-րդ երկիրը:
Ավելի վաղ վճարային համակարգը չեղյալ էին հայտարարել Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Սլովակիան և Լեհաստանը: