Ուկրաինան հետախուզում է հայտարարել երկրի նախկին փոխվարչապետ Ռաիսա Բոգատիրյովայի նկատմամբ
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հետախուզում է հայտարարել երկրի նախկին փոխվարչապետ, առողջապահության նախկին նախարար Ռաիսա Բոգատիրյովային: Այս մասին տեղեկացնում է TASS գործակալությունը:
Դատախազության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Հաստատվել է, որ նախկին փոխվարչապետ, առողջապահության նախկին նախարարը, դիտավորությամբ նախնական համաձայնությանգալով մի խումբ մարդկանց հետ, սեձական շահերից ելնելով յուրացրել է պետբյուջեից 6 մլն գրիվեն (կես մլն դոլար)»:
Դատարանը թույլատրել է կալանք դնել Բոգատիրյովայի և նրա ամուսնու ունեցվածքի՝ Կիևում 3 բնակարանների, Յալթայի նրա բնակարանի և Օբուխովի շրջանում գտնվող ևս 3 բնակարանների վրա: