Կիպրոսի նախագահը Բրյուսելում ԵՄ գագաթաժողովից առաջ հոսպիտալացվել է
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը, ով ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ-ի գագաթաժողովին, հիվանդանոց է տեղափոխվել:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, նա հիվանդանոց է տեղափոխվել քթից չդադարող արյունահոսության պատճառով: Հիվանդանոցում զննությունից հետո պարզվել է, որ Կիպրոսի 68-ամյա նախագահը բարձր զարկերակային ճնշում ունի:
Ըստ Կիպրոսի կառավարության մոմլո քարտուղար Նիկոս Խրիստոդուլիդեսի՝ նախագահը ամենայն հավանականությամբ ևս 2 օր կմնա հիվանդանոցում և չի մասնակցի գագաթաժողովին:
Այս տարվա հոկտեմբերի սկզբին Անկարան հայտարարեց, որ Հյուսիսային Կիպրոսի խնդրանքով սեյսմիկ տարածք է ուղարկում իր ռազմանավերը և հետազոտական նավ: