Լավ չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ չենք որոշել, թե ինչպիսի պետությունում ենք ուզում ապրել. Առավոտ
«Առավոտ»-ը գրում է. «Հայաստանում անընդհատ կրկնվող իրավիճակները, երկու տասնամյակից ավելի չլուծվող սոցիալական խնդիրները, քաղաքական անփոփոխ հռետորաբանությունն ու գործելաոճը՝ իշխանության կողմից՝ բրեժնևյան-լճացած, ընդդիմության կողմից՝ ագրեսիվ-հեղափոխական, այս ամենը հիմք են տալիս մտածելու, որ անհրաժեշտ է փնտրել ավելի ֆունդամենտալ, ավելի սկզբունքային լուծումներ, քան առաջարկում է ներկայիս քաղաքական վերնախավը:
Քաղաքական դաշտի բոլոր խաղացողներն արդեն հասցրել են մի շրջան գալ ու գնալ, բոլորն իրենց դրսևորել են «լավ» (այն իմաստով, որը ժողովուրդն է ակնկալում) երբեք չի եղել:
Չի էլ լինելու այնքան ժամանակ, քանի դեռ ա/ մենք չենք վերահաստատել անկախ պետություն ունենալու մեր ցանկությունը, բ/ մենք չենք որոշել, թե ինչպիսի պետությունում ենք ուզում ապրել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: