Օդաղետ Վնուկովո-3 օդանավակայանում
[color=#CC0000]SHAMSHYAN. com[/color]-ի տեղեկություններով, Մոսկվայի Վնուկովո-3 օդանավակայանում կործանվել է մասնավոր ինքնաթիռ: Ժամը 00.45-ին Ֆայլկոն ինքնաթիռը Մոսկվա-Փարիզ թռիչքն իրականացնելիս բախվել է ձյուն մաքրող մեքենային, ինչից բախման հետեւանքով հրդեհ է բռնկվել:
Ըստ նախնական տվյալների` օդաղետի հետեւանքով զոհվել են մեկ ուղեւոր եւ անձնակազմի երեք անդամներ: Բոլորը հանդիսանում են Ֆրանսիայի քաղաքացիներ: Ձյուն մաքրող մեքենայի վարորդի վերաբերյալ դեռեւս տեղեկատվություն չի հաղորդվում: Դեպքի վայրում արդեն հայտնաբերվել են չորս զոհվածների դիերը: Մինչ ժամը 01.34-ը Վնուկովո-3 օդանավակայանից դադարեցված են եղել բոլոր թռիչքները: