211652_close_icon

Հրետանային ռմբակոծության հետևանքով վնասվել է «Շախտյոր»-ի տնային մարզադաշտը. տեսանյութ

views-count1819 դիտում article-date 17:12 20-10-2014
Դոնեցկում հրետանային ռմբակոծության հետևանքով վնասվել է «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտը: Ռումբի պայթյունի ալիքի հետևանքով վնասվել է «Դոնբաս Արենայի» ֆասադային մասը: «Պայթյունի ալիքի հետևանքով զգալիորեն վնասվել են մարզադաշտի արևմտյան և արևելյան մասերը: Բացի այդ մարզադաշտը տուժել է նաև ներսի հատվածից: Ապակե ֆասադի մի մասը փլուզվել է: Ներկայումս աշխատանքներ են տարվում վնասի չափերը ճշտելու վերաբերյալ, ինչպես նաև արգելափակվում են վտանգավոր գոտիները: Մեր բոլոր համաքաղաքացիներին խնդրում ենք չմոտենալ մարզադաշտի հյուսիսային, արևմտյան և արևելյան մասերին, քանի որ դա վտանգավոր է»,- հայտարարել է մարզադաշտի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վադիմ Գունկոն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր