1075 դիտում
10:20 20-10-2014
Թուրքիան կպահպանի իր կայունությունը. Դավութօղլու
Եթե Թուրքիայում հնարավոր չլիներ պահպանել կայունություն, ապա իրավիճակը վաղուց ավելի վատ կլիներ, քան Սիրիայում է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ անդրադառնալով Սիրիայի Քոբանի քաղաքիի արյունալի իրադարձություններին, որի հետ կապված Թուրքիայի ողջ տարածքում բողոքի մեծ ալիք բարձրացավ և տեղի ունեցան բախումներ:
Վերջինիս խոսքով՝ թուրքական կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի պահպանի կայուն իրավիճակը:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Անկարան հայտարարեց, որ հրաժարվում է ռազմական միջամտությունից Քոբանիում «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից քրդերի զանգվածային սպանությունները կանխել, Թուրքիայի ողջ տարածքում քրդերը բողոքի մեծ ցույցեր սկսեցին, ինչի հետևաքնով տեղի ունեցան բախումներ: Երկրի 6 նահանգներում բախումներից 34 մարդ մահացավ: Իսկ քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հայտարարեց, որ թուրք-քրդական խաղաղ բանակցություններին վերջ կդրվի, եթե թուրքական կառավարությունը չմիջամտի Քոբանիի իրադարձություններին և չկանխի քրդերի զանգվածային սպանությունները:
Նմանատիպ նյութեր
1021 դիտում
23:00 25-01-2024
Թուրքիան հայտարարել է, որ շարունակելու է ապահովել խաղաղությունն ու կայունությունը Սև ծովում
51391 դիտում
11:40 14-01-2014
Թուրքիան մեծապես տուժել է ԱՍԱԼԱ-ի գործունեությունից. Դավութօղլու
1259 դիտում
16:49 10-02-2014
Թուրքիան և Իսրայելը կարգավորում են հարաբերությունները. Ահմեդ Դավութօղլու
Այս բաժնից
1315 դիտում
21:52 06-01-2025
Նիկոլա Սարկոզին դատվում է Քադաֆիից անօրինական ֆինանսավորվելու մեղադրանքով
1315 դիտում
21:13 06-01-2025
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական է տվել
937 դիտում
20:13 06-01-2025
Ավստրիայում «Ազատություն» կուսակցության առաջնորդին հանձնարարել են կառավարություն ձևավորել