Բաթումիում մոլեգնում է 5 բալանոց փոթորիկը. վնասվել է նոր կառուցված զբոսայգին
Աջարիայի սևծովյան ափին սկսված 5 բալ ուժգնությամբ փոթորիկի հետևանքով վնասվել է Բաթումիի նոր զբոսայգու ծովափնյա հատվածը:
Ըստ Աջարիայի Արտակարգ իրավիճակների կենտրոնի ծառայության պետ Մամուկի Տուրմանիձեի` ծովի բարձր ալիքները վնասել են նոր զբոսայգու հեծանվային և հետիոտնային ճանապարհները։
Քոբուլետիում քամին գետնին է տապալել 2 ծառ, որոնցից մեկն ընկել է Թուրքիայի քաղաքացու մեքենայի վրա և վնասել էլեկտրալարերը:
Տեղի բնակիչները մնացել են առանց էլեկտրաէներգիայի: