211652_close_icon

Դավիդ Ալաբան՝ «Ռեալ»-ի թիրախում

views-count1098 դիտում article-date 20:36 19-10-2014
Ավստրիայի հավաքականի և «Բավարիա»-ի կիսապաշտպան Դավիդ Ալաբան իր կարիերան կարող է շարունակել Իսպանիայում, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ը: «Արքայական ակումբը» Ալաբային դիտարկում է որպես Մարսելոյի փոխարինողի, տեղեկացնում է պորտուգալական A Bola պարբերականը: Նախկինում բրազիլացին հայտարարել էր այլ ակումբ տեղափոխվելու մտադրության մասին: Նշենք, որ Ալաբայի պայմանագրի ժամկետը «Բավարիա»-ի հետ ավարտվում է 2018 թվականի ամռանը: Ալաբան ունիվերսալ խաղացող է, ով կարող է հաջողությամբ հանդես գալ ինչպես կիսապաշտպանության կենտրոնում և եզրերում, այնպես էլ պաշտպանության ձախ թևում:

Նմանատիպ նյութեր