Ռոյսն ու Մխիթարյանը պատրաստ են «Քյոլն»-ի հետ հանդիպմանը
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպաններ Մարկո Ռոյսը և Հենրիխ Մխիթարյանը ապաքինվել են վնասվածքներից:
Ինչպես տեղեկացնում է Bild պարբերականը, երկու խաղացողները պատրաստ են մասնակցել Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում «Քյոլն»-ի հետ կայանալիք արտագնա հանդիպմանը:
Երեքշաբթի օրը դորտմունդյան ակումբը ընկերական խաղ է անցկացրել Քյոլնի «Վիկտորիա»-ի հետ և հաղթել է 3:2 հաշվով: Մխիթարյանը մասնակցել է հանդիպմանը և գոլի հեղինակ է դարձել:
Նախորդ շաբաթ հայտնի էր դարձել, որ վնասվածքից ապաքինվել է նաև «Բորուսիա»-ի մեկ այլ կիսապաշտպան Իլքայ Գյունդողանը: