Մերկելն ու Պուտինն Ուկրաինային առնչվող հարցերը կքննարկեն Միլանում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս շաբաթ կհանդիպեն Միլանում՝ «Ասիա-Եվրոպա» գագաթաժողովի ժամանակ: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են Ուկրաինային առնչվող մի շարք հարցեր:
Խոսքը գնում է ինչպես գազի մատակարարումների, այնպես էլ մինսկյան պայմանավորվածությունների մասին: Պուտինը Միլանում հանդիպումներ է ունենալու նաև Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի, Ավստրայի դաշնային կանցլեր Վեռներ Ֆայմանի հետ: