Նյու Յորքում կառուցել են աշխարհի ամենաբարձր բնակելի երկնաքերը
Նյու Յորքում ավարտվել է ամենաբարձր բնակելի երկնաքերի՝ «Պարկ ավենյու 432»-ի կառուցումը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով այն կառուցած ընկերության ղեկավարի Հարի Մաքլոուին: Մանհեթենի կենտրոնում գտնվող այդ գերժամանակակից երկնաքերը բաղկացած է 96 հարկից, նրա բարձրությունը կազմում է մոտ 426 մետր:
Շենքում գործում են մասնավոր ռեստորան, այգի, ֆիթնես-կենտրոն՝ սաունայով, բիլյարդի սրահ և այլն: Պլանավորված է նրանում տեղակայել նաև գոլֆի հարթակ, գինու ամբար և այլն: Առաջին բնակիչները շենքում կհայտնվեն մոտ մեկ տարի անց: Ընդհանուր առմամբ, շենքում կա 104 բնակարան, որոնց արժեքը տատանվում է 7-80 միլիոն դոլարի միջև: