211652_close_icon

ՌԴ-ում 20 տոկոսով կսահմանափակվի ԶԼՄ-ների կապիտալում օտար բաժնետերերի մասնաբաժինը

views-count1051 դիտում article-date 14:00 15-10-2014
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել ռուսական ԶԼՄ-ների կապիտալում օտար բաժնետերերի առավելագույն հնարավոր մասնաբաժինը 20 տոկոսով սահմանափակելու մասին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Ավելի վաղ Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիները իրավունք ունեին իրենց հետաքրքրող ԶԼՄ-ներիների կապիտալում ունենալ 50 տոկոսից ավելի մասնաբաժին: Օրնեքում նշվումէ նաև, որ օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցողներն ու ՌԴ-ի այն քաղաքացիները, որոնք ունեն նաև այլ երկրի քաղաքացիություն, չեն կարող հանդես գալ որպես լրատվամիջոցների հիմնադիրներ:

Նմանատիպ նյութեր