Ջ. Քերին ու Ս. Լավրովը քննարկել են Մինսկի համաձայնագրի իրականացման անհրաժեշտությունը
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քաննարկել է Ուկրաինայի արևելքում հրադադարի համաձայնության լիակատար իրականացման անհրաժեշտության շուրջ: Նա նաև անօրինական է համարել ինքնահռչակԴոնեցիկ և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում տեղի ունեցած ընտրությունները:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ջոն Քերին ընդգծել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հետագա քայլերը հստակեցվելու են Միլանի գագաթաժողովում, որին մասնակցելու են Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահները:
Իսկ Սերգեյ Լավրովն օգտակար է համարել Քերիի հետ հանդիպումը՝ ընդգծելով, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը չեն հանդիսանում Ուկրաինայի հակամարտության կողմեր:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը կոչ է արել հավատարիմ մնալ Ուկրաինայի վերաբերյալ մինսկյան համաձայնագրերին: