8323 դիտում
09:41 16-04-2016
Մաքսայինում կոռուպցիան հաստատող լսանյութը կցվել է 2 տարի առաջ հարուցված քրգործին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 30-ին համացանցում տարածվել էր մի լսանյութ` ՀՀ մաքսային ծառայության մի խումբ աշխատակիցների անունից, որում ներկայացված էր մաքսային մարմիններում տարիներ շարունակ գործող կոռուպցիոն համակարգը:
ՀՀ գլխավոր դատախազությունն այս ձայնագրությունն ուղարկել էր ԱԱԾ՝ ուսումնասիրելու համար: Ավելի ուշ մամուլում լուրեր տարածվեցին, որ այդ ձայնագրության հիման վրա քրեական գործ է հարուցվել: Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դեռ 2014-ին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ցուցումով ՊԵԿ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասով քրգործ է հարուցվել, որը մինչ օրս քննվում ԱԱԾ-ում: Վերը նշված ձայնագրությունը կցվել է 2 տարի առաջ հարուցված այդ քրեական գործին:
«Ժողովուրդ»-ի այս լուրը ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հաստատեցին. «Քանի որ արդեն իսկ ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից չարաշահումներ մասով կար հարուցված քրեական գործ և քննվում է ԱԱԾ-ում, համացանցում հայտնված լսանյութը կցվել է այդ քրեական գործին: Առանձին լսանյութի մասով քրեական գործ դեռես չի հարուցվել»: Իսկ թե ինչ գործի մասին է խոսքը, չմանրամասնեցին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1429 դիտում
09:14 14-02-2014
Վիտալի Բալասանյանի դեմ կատարած մահափորձի առնչությամբ հարուցված քրգործին միացվել է մեկ այլ քրգործ․ ՀԺ
6990 դիտում
09:01 09-08-2019
Մաքսայինում գործում են «կարգոները», որոնց համար ապրանքի հարկման մեխանիզմն այլ է․ «Ժողովուրդ»
2496 դիտում
10:55 15-10-2014
ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը կցվել է քննչական կոմիտեին. լրագրողների սիրելի Մերի Սարգսյանի պաշտոնը ևս փոխվել է
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»