2015թ. ՌԴ-ում քաղաքացիական հասարակության ինստիտուտներին կհատկացվի 4.7 միլիարդ ռուբլի
2015թ. ՌԴ-ում քաղաքացիական հասարակության ինստիտուտներին կհատկացվի 4.7 միլիարդ ռուբլի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Վլադիմիր Պուտնինին, ով այս մասին հայտնել է Մարդու իրավունքների գծով խորհրդի ժամանակ:
«2013թ. այդ նպատակի համար հատկացվել է 2.7 միլիարֆ ռուբլի»,- ասել է Պուտինը և հավելել, որ պետությունը շարունակելու է աջակցել քաղաքացիական հասարակության ինստիտուտների սոցիալական և քաղաքական նշանակության ծրագրերի իրականացմանը:
Պուտինը նաև առանձնակի կերպով կարևորել է Մարդու իրավունքների գծով խորհուրդը: