Կկրճատվի Վրաստանի նախագահի ապարատի ֆինանսավորման ծավալը
2015 թվականի Վրաստանի պետբյուջեի նախագծով այդ երկրի նախագահի ապարատի ֆինանսավորումը հաջորդ տարի կկազմի 9 մլն լարի, հաղորդում է Georgia Olnine-ը:
2013 թվականին նախագահի ապարատի վրա պետական բյուջեից ծախսվել էր 15,6 մլն լարի, իսկ մինչև 2018 թվականը այդ ցուցանիշը կկրճատվի մինչև 42,2%:
Միևնույն ժամանակ աշխատողների կրճատում չի նախատեսվում: Ներկա պահին Վրաստանի նախագահի աշխատակազմն ունի 162 աշխատակից,իսկ 2015-ին ծրագրվում է կրաճտել 12 աշխատակցի: Զուգահեռաբար մինչև 24 % կբարձրացվի աշխատակիցների աշխատավարձը:
Անփոփոխ կմնա նախագահի ռեզերվային ֆոնդի ծավալը: Մասնավորապես ներկայիս՝ 50 մլն լարիով կառավարական ռեզերվը 2015 թվականին կկազմի 70 մլն լարի: Իսկ նախագահի ռեզերվային ֆոնդը կմնա նույնը՝ 5 մլն լարի: