Այս տարի արգելվել է ավելի քան 460.000 օտարազգու մուտքը Ռուսաստան
Ավելի քան մեկ միլիոն օտարազգու արգելել են մուտք գործել Ռուսաստան: Այս մասին հայտնում է
РИА Новости-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Տեմրյակովիչին:
Նա մանրամասնել է, որ այս տարի արգելվել է ավելի քան 460.000 օտարազգու մուտքը Ռուսաստան, ինչը146 տոկոսով ավելին է՝ համեմատած նախորդ տարվա հետ: Տեմրյակովիչը մանրամասնել է, որ այդ նորմն անլեգալ միգրացիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկն է, որն ակտիվորեն սկսել են կիրառել միայն 2012 թվականի հունվարի 1-ից, և մինչ այժմ արգելվել է ավելի քան 1.1 միլիոն քաղաքացու մուտքը Ռուսաստան: