Մոսկվայում բացվել է Ռուսաստանում էլեկտրոնային գրքերի առաջին թանգարանը
Ռուսաստանում այսօր բացվել է էլեկտրոնային գրքերի առաջին թանգարանը: Այդ արարողությունն անցկացվել է Երիտասարդների համար ռուսական պետական գրադարանում (РГБМ), որը գտնվում է Մոսկվայում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Բացի գրքերից, թանգարանում կան նաև երաժշտական նվագարկիչներ, խտասկավառակներ, կրիչներ և շատ այլ բաներ: Բացի այդ, թանգարանի այցելուները կարող են տեսնել առաջին համակարգիչներն ու էլեկտրոնային խաղերը: