211652_close_icon

Ղազախստանը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության ստեղծման վերաբերյալ պայմանագիրը

views-count1756 դիտում article-date 14:40 14-10-2014
Ղազախստանը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության ստեղծման վերաբերյալ պայմանագիրը: Համապատասխան օրենքը ստորագրել է Ղազախտանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամլո ծառայությունը: Հաղորդվում է, որ Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը ԵՏՄ-ի մասին պայմանագիրը ստորագրել են ընթացիկ տարվա մայիսի 29-ին, Աստանայում: Հայաստանը ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը ստորագրեց օրեր առաջ՝ հոկտեմբերի 10-ին: Այն պետք է ուժի մեջ մտնի 2015 թվականի հունվարի 1-ից:

Նմանատիպ նյութեր