Վատիկանում Սինոդը կոչ է արել մեծ հարգաքով վերաբերվել հոմոսեքսուալ և ոչ ավանդական զույգերին
Վատիկանում հռոմեական կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների Սինոդը կոչ է արել մեծ հարգաքով վերաբերվել հոմոսեքսուալ և ոչ ավանդական զույգերին: Այդպիսի միությունները, ըստ հոգևորականների, ունեն «դրական կողմեր»: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Հոմոսեքսուալները ունեն տաղանդ և արժանապատվություն, որը նրանք կարող են առաջարկել քրիստոնեկան հասարակությանը: Արդյոք մենք պատրա՞ստ ենք ընդունել այս մարդկանց և նրանց համար տեղ երաշխավորել մեր հասարակության մեջ:
Նրանք հաճախ ձգտում են դեպի եկեղեցի՝ ցանկանալով հանձին եկեղեցու տեսնել հյուրընկալ տուն»,- ասվում է Սինոդի նիստից հետո պատրաստված փաստաթղթում: