Աշխարհի ամենաերկար ոտքերով կինը կգա Հայաստան
Նոյեմբերին մեկ շաբաթով Հայաստանում կլինի աշխարհահռչակ մոդել եւ հաղորդավարուհի Ադրիանա Կարեմբոն: Ֆրանսիայի հայկական հիմնադրամը նրան է ընտրել է Հայաստանի ու Ղարաբաղի համար ամենամյա հեռախոսամարաթոնի այս տարվա կնքամայր: Ադրիանա Կարեմբոն Հայաստան կգա ամուսնու` գործարար և ծնունդով երեւանցի Արամ Օհանյանի հետ: Ադրիանա Կարեմբոն հայտնի է նաև որպես աշխարհի ամենաերկար ոտքերն ունեցող կին: 2000 թվականին նրա` մեկ մետր 24 սմ երկարությամբ ոտքերն ընդգրկվեցին Գինեսի ռեկորդների գրքում:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/35177]Armnewstv.am[/url]