ԱՄՆ-ում անցկացվել է կանանց ուսերին դրած տանելու ամենամյա առաջնությունը. տեսանյութ
ԱՄՆ-ի Մեն նահանգի Նյուրի քաղաքում անցկացվել է կանանց ուսերին դրած տանելու ամենամյա առաջնությունը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Զույգերին առաջարկվել է 278 մետր հեռավորությունն անցնել նվազագույն ժամանակում: Ընթացքում նրանք պետք է անցնեին լճակի և մի քանի այլ խոչընդոտների միջով: Մրցույթի հաղթողները, պարզվել է, ամուսիններ չեն և պատրաստվում են ամուսնանալ առաջիկայում՝ 2015թ.-ին: