211652_close_icon

Մոլդովայում կարող է արգելվել Մաքսային միության օգտին քարոզչությունը

views-count1095 դիտում article-date 16:12 13-10-2014
Մոլդովայի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել առ այն, որ Մոլդովայի եվրոպական ինտեգրումը զարգացման միակ ճիշտ քաղաքական վեկտորն է, որը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը, իսկ աշխարհաքաղաքական զարգացման ցանկացած այլ կողմնորոշում ապրիորի հանդիսանում է ոչ սահմանադրական: Այս մասին հաղորդում է Rosbalt.ru-ն: Սահմանադրական դատարանի այս որոշումը տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ ընդդիմադիր Կոմունիստների կուսակցությունը հայց է ներկայացրել ՍԴ՝ պահանջելով ոչ սահմանադրական ճանաչել Մոլդովայի ու ԵՄ-ի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագիրը: Աղբյուրը նշում է, որ այսպիսով ստացվում է՝ Ասոցացման համաձայնագրի չեղյալ հայտարարման և պուտինյան Մաքսային միության մեջ մտնելու վերաբերյալ հանարաքվե անցկացնելու օգտին հանդես եկող բազմաթիվ ընդդիմադիր քաղաքական գործիչների գործողությունները կարող են ճանաչվել հակասահամանադրական:

Նմանատիպ նյութեր