Պորոշենկոն հայտարարել է, որ Միլանում հանդիպելու է Պուտինի հետ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վրադիմիր Պուտինի հետ հանդիպելու է Իտալիայում կայանալիք Asem-ի գագաթաժողովում: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:
Խրկով կատարած այցի ժամանակ Պորոշենկոն հայտարարել է, որ վեց օր անց Միլանում հանդիպելու է Վլադիմիր Պուտինի հետ: Բացի այդ, Պորոշենկոն հանդիպումներ է ունենալու Գերմանիայի կանցլերի, Իտալիայի ու Մեծ Բրիտանիայի վարչապետերի և ԵՄ-ի առաջնորդների հետ:
Asem-ի գագաթաժողովը Միլանում անցկացվելու է հոկտեմբերի 16-17-ին: