Վրաստանի վարչապետը հայտնել է Պուտինի հետ հանդիպելու իր պատրաստակամության մասին
«Ես հաստատում եմ, որ պատրաստ եմ հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ»,-ասել է Ղարիբաշվիլին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ավելի վաղ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ, եթե նա ցանկություն ունենա հանդիպելու:
«Ուրախ եմ Սոչիի Օլիմպիական խաղերում տեսնել վրացական պատվիրակությանը: Ավելին, ես կարծում եմ, որ սա շատ լավ նշան էև սա ամենահարմար պահն է, որպեսզի կնպաստեն հարաբերությունների բարելամանը նույնիսկ այն տեղերում, երբ դրանք անհնարին էին թվում»,-ասել է ՌԴ նախագահը: