Պորոշենկոն ու Պուտինը կարող են հաջորդ շաբաթ հանդիպել Միլանում
ZN.UA-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի ու Ռուսաստանի նախագահներ Պյոտր Պորոշենկոն ու Վլադիմիր Պուտինը կարող են հանդիպել հաջորդ շաբաթ՝ Միլանում կայանալիք АСЕМ-ի (ASEM - Asia-Europe Meeting) գագաթաժողովի շրջանակներում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը.
«Մենք զբաղվում ենք դրանով: Ընթանում է շփումների մշակում, չի բացառվում այսպես կոչված «նորմանդական ձևաչափով» հանդիպում»: «Նորմանդական ճակատի» տակ հասկացվում է Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի նախագահների ու Գերմանիայի կանցլերի հանդիպում:
Նրանք այս տարվա հունիսին հանդիպել են Նորմանդիայում՝ դաշնակցային զորքերի ափհանման 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: