211652_close_icon
views-count1570 դիտում article-date 17:20 11-10-2014

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3300 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հոկտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետել են իրադրությանն առաջնային գծում և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր