211652_close_icon
views-count2031 դիտում article-date 19:20 10-10-2014

Եթե պահանջները չկատարեն, իշխանություններին կքշենք իրենց սիրած «ջհանդամի ծոցը». Լևոն Զուրաբյան

Եռյակի հանրահավաքին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը իր ելույթը սկսեց ուրախ լուրով՝ ասելով, որ սանիկը զանգահարել է եւ ասել, որ ծնվել է նրա հերթական երեխան ու հանձինս նրան, շնորհավորեց բոլոր նորածիններին: Նրա խոսքով՝ սա խորհրդանշական օր է: Խոսելով երկրի արտաքին քաղաքականությունից՝ ասաց, որ մենք պետք է մեր տան պատերը պահենք: «Չարեցը «Երկիր Նաիրի» հզոր ստեղծագործություն ունի: Երբ դրսից մեկին հրավիրում է, որ իր տան հարցերը լուծի, հայտնվում է նրա մահճակալում: Մենք պետք է մեր տան պատերը կառուցենք: Դա իրական է եւ եթե մենք չիրականացնենք, ուրեմն՝ մենք ենք մեղավոր լինելու»,-ասաց նա: ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանն էլ իր խոսքում ասաց, որ հպարտ եւ ոգեւորված է՝ տեսնելով մարդկային այս հզոր «ծովը»: Միաժամանակ ավելացրեց, որ նման դեպքերում իշխանությունը 2 տարբերակ ունի կամ՝ ընկրկել ժողովրդի խաղաղ ճնշումից կամ առերեսվել ժողովրդի ցնցմանը: Միաժամանակ ավելացրեց, որ չեն ցանկանում ցնցումներ: Իսկ եթե իշխանությունները չհամաձայնեն իրենց ներկայացրած ճանապարհային քարտեզին, ապա մյուս հանրահավաքում, որն ավելի բազմամարդ է լինելու, քաղաքացիական անհնազանդության ալիքով քշելու են այս իշխանություններին իրենց սիրած «ջհանդամի ծոցը»:

Նմանատիպ նյութեր