2932 դիտում
21:33 26-01-2015
Համոզված եմ, եթե պատվեր չկատարեն՝ ամուսինս 2 ամիս շուտ կազատվի
«Հարգելիներս, սույն թվականի հունվարի 30-ին, ժամը 13:00-ին ՀՀ ԱՆ դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում տեղի է ունենալու պատժից պայմանական վաղաժամկետ ազատման վարչական հանձնաժողովի նիստ՝ ՔԿՀ-ի պետ Արամ Խաչատրյանի նախագահությամբ, որին նաև ընդգրված է Արտակ Մարատի Հակոբյանը:
Ամուսինս՝ Արտակ Հակոբյանը, դատապարտվել է 4 տարի 8 ամիս ժամանակով, պատիժ է կրում 20.08.2010 թվականից՝ արդեն իսկ 4 տարի 6 ամիս է:
Մի քանի անգամ «Արթիկ» ՔԿՀ-ում ներկայացրել են պայմանական վաղաժամկետ ազատման, սակայն Արթիկ ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը կատարելով վերադասի առկա պատվերի պահանջները՝ ապօրինի կերպով ամուսնուս մերժել են, որպեսզի միջնորդագիր ներկայացնեն՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովին:
Ամուսնուս բնութագրում են՝ իբրև ռիսկայնության աստիճանը դիտվում է բարձր, վերցված է ագրեսիվության և կոնֆլիկտայնության հակում ունեցողի:
Ամուսինս պատժի կրման ընթացքում բազմաթիվ ապօրինությունների և անօրինականությունների մասին է բարձրաձայնել, ինչպես նաև 2 բարձրաստիճան ՔԿ ծառայակիցների կաշառակերության դեպքերը բացահայտել, որոնք դատապարտվել են 8 տարվա ազատազրկման և պատիժ են կրում «Վարդաշեն» ՔԿՀ-ում:
Նույնը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերատիվ գծով պետի տեղակալ Դավիթ Կառլոսի Մուրադյանը, ով մեր բնակարանը վաճառել տվեց և գումարները յուրացրեց՝ իբրև թե Արտակ Հակոբյանին պետք է պատժից վաղաժամկետ ազատեր:
Արտակի հաղորդման հիման վրա կալանավորվեց և 2014 թվականին դատապարտվեց 8 տարվա ազատազրկման:
Պաշտոնյաների բազմաթիվ ապօրինությունների դեմ ամուսինս գնացել է տարբեր ինքնավնասումների. կարել է աչքերը և բերանը, մեխել ոտքերը՝ որպեսզի ձայնը լսելի դառնա գերատեսչություններին, սակայն նույն դրդող պաշտոնյաները գիտակցելով, որ իրենք են դրդում ինքնասպանման, հացադուլի և ջրադուլի, որի համար կարող էին դատապարտվել՝ միշտ խաբելով համոզել են, որ հացադուլից և ջրադուլից դուրս արի, վերջում՝ շինծու տույժերի ենթարկել և մի քանի այդպիսի նախադեպեր են տեղի ունեցել, որից հետո կուտակվել է իբրև տույժեր, որոնց համար մենք շատ թանկ ենք վճարել:
Այդ տույժերը հանցանքներ չեն, այլ զանցաքներ են և մարվում են 6 ամսվա ընթացքում:
Արտակին 4 ամիս անմարդկային պայմաններում պահեցին՝ «Արթիկ» ՔԿՀ-ի պատժախցում կիսամարդ դարձրեցին, որից հետո բազմաթիվ հիվանդություններ ձեռք բերեց, ինչպես նաև վիրահատությունների ենթարկվեց:
Այդ ամեն տանջանքի ենթարկում էին նրա համար, որ Արտակը ցուցմունք չտար կաշառքի գործի վերաբերյալ Նուբարաշենի պետի տեղակալի դեմ, սակայն ապարդյուն. նրանց կաշառակեր կոլեգան կալանավորվեց և դատապարտվեց:
Այդ ամեն պատվերը կատարում էր Արթիկ ՔԿՀ-ի պետի տեղակալ արդարադատության մայոր Աղասի Խաչատրյանը, ում այժմ այդ դեպքի հետ կապված Արթիկ ՔԿՀ-ից պաշտոնի իջեցմամբ տեղափոխեցին Արմավիր ՔԿՀ այլ աշխատանքի:
Ո՛ւմ բնակարանը վաճառեին, ո՛ւմ երեխայի գլուխը չուտեին՝ չդառնար ագրեսիվ և կոնֆլիկտային:
Մինչև հիմա վրեժ են լուծում թշնամություն անում ու ճնշումները չեն դադարում ամուսնուս նկատմամբ:
Ամուսնուս կողմից բացահայտված 2 դեպքերն էլ խրախուսելի են և գովելի:
Բոլոր գերատեսչության ղեկավարները մշտապես խոսում են. պայքարենք կաշառակերության և կոռուպցիայի դեմ, դրանց դեմ պայքարող դատապարտյալին էլ ճնշումների և բռնությունների են ենթարկում՝ պահելով անազատության մեջ:
Սա օրինախախտ պաշտոնյաների հերթական ցինիզմն է, մի թե 2 ամիս էլ պատիժ կրելուց հետո, այլևս Արտակ Հակոբյանը ագրեսիվություն կամ կոնֆլիկտայնություն չի ցուցաբերի ըստ օրինախախտների մոգոնումների, ինչու հստակ չեն ասում կամ խոստովանում, որ դատապարտյալը ստիպված է եղել ագրեսիվ կամ տաքարյուն վարքագիծ դրսևորել, քանզի նրան դրդել և ստիպել են համապատասխան անձինք, կամ պատասխանատու ծառայողական մարմինները իրենց անարդարացի և շատ ծածկամիտ վարքի կաշառակեր վարքի դրսևորմամբ:
Ամոթ է ուղղակի. համապատասխան պաշտոյաներ, կաշառակեր անձինք են սադրիչ գործողությունների դիմում և բանսարկություններ իրականացնում:
Իսկ այս վերոնշված անբարոյականությունն ակնարկող մոտեցումը, քաղաքացիների հանդեպ վայել է շահամոլ, ծառայամիտ, վախկոտ, սադրիչ ծախու կենդանիներին:
Դիմում եմ ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ արդարադատության նախարարին, ՔԿ վարչության պետ Արթուր Օսիկյանին, ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին, որպեսզի ունենան անմիջական միջամտություն սույն թվականի հունվարի 30-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում տեղի ունենալիք պայմանական վաղաժամկետ ազատման վարչական հանձնաժողովի նիստին, որպեսզի ամուսնուս՝ Արտակ Հակոբյանին, պայմանական վաղաժամկետ ազատման համար ՔԿ վարչական հանձնաժողովը տա հավանություն և միջնորդագիր ներկայացնի պատժից վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցով անկախ հանձնաժողովին, քանի որ ամուսինս լիարժեքորեն համապատասխանում է պատիժը կրելուց, Պ/Վ ազատվելու համար անհրաժեշտ օրենսդրական բոլոր համապատասխան պահանջներին:
Այս անգամ էլ մերժելու դեպքում կբողոքարկենք դատարան, դատական կարգով կվերականգնենք մեր օրինական շահերը և կհիմնավորենք, որ սա պատվերով էր և դիտավորյալ, ինչպես նաև կտանք հաղորդում հանցագործության վերաբերյա՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով, ինչը օրենքով արգելված չէ:
Դիմում և խնդրում եմ, որպեսզի տան հավանություն՝ ամուսնուս Պ/Վ ազատման հարձում»:
Դատապարտյալի կին՝ Կարինե Հակոբյան
Նմանատիպ նյութեր
2199 դիտում
19:20 10-10-2014
Եթե պահանջները չկատարեն, իշխանություններին կքշենք իրենց սիրած «ջհանդամի ծոցը». Լևոն Զուրաբյան
1314 դիտում
20:40 25-01-2023
Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի վաճառք՝ 6 ամիս, 12 ամիս եւ 36 ամիս ժամկետներով
Այս բաժնից
988 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1039 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
739 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան