Պուտինը հանձնարարել է ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:
Նախագահի այս կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում, որտեղ մասնավորապես նշվում է. «Ընդունել ԵՏՄ-ի մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին ՀՀ-ի միանալու պայմանագրի ստորագրման մասին Ռուսաստանի կառավարության առաջարկը»:
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունն իրավունք է ստացել պայմանագրի ստորագրման շուրջ Հայաստանի հետ բանակցություններում դրա նախագծում մտցնել փոփոխություններ, որոնք չեն ազդի պայմանագրի հիմնական դրույթների վրա: ԵՏՄ-ի ստեղծման մասին 2014 թվականի մայիսի 29-ին ստորագրված պայմանագիրն ուժի մեջ է մտնելու 2015 թվականի հունվարի 1-ից: