Գրականության Նոբելյան մրցանակին արժանացել է ֆրանսիացի գրող Պատրիկ Մոդիանոն
Շվեդական ակադեմիան 2014 թվականին գրականության Նոբելյան մրցանակը հանձնել է ֆրանսիացի գրող Պատրիկ Մոդիանոյին: Նոբելյան կոմիտեն այդ քայլին գնացել է Մոդիանոյի կողմից մարդկային ամենաանորսալի ճակատագրերը բացահայտելու և օկուպացման ժամանակ կյանքը ցույց տալու համար:
Պատրիկ Մոդիանոյի գրեթե բոլոր ստեղծագործությունները կապված են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայի օկուպացման հետ: Նա հեղինակ է 30 վեպի: 2014 թվականին Նոբելյան մրցանակի համար դրամական պարգևատրման չափն ավելացել է՝ հասնելով մինչև 10 միլիոն շվեդական կրոնի, այսինքն՝ մոտ 1.4 միլիոն դոլար: