Ուկրաինայում հրադադարի ժամանակ զոհվել է ավելի քան 330 մարդ. ՄԱԿ
Ուկրաինայում հրադադարի ռեժիմի հաստատումից հետո գրանցված բախումներում սպանվել է ավելի քան 330 մարդ: Այս մասին հայտնում է France-Presse լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի տվյալները:
Դրանց համաձայն՝ մինսկյան պայմանավորվածությունների ստորագրմանը հաջորդած մեկ ամսվա ընթացքում տուժել է 5 միլիոն մարդ: Սեպտեմբերի 6-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայի արևելքում սպանվել է 331 մարդ:
Առավել վաղ հաղորդվել էր, որ ապրիլի կեսից մինչև հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայում զոհվել է 3660 և վիրավորվել է 8756 մարդ: