Ստամբուլում քուրդ ցուցարարներն այրել են Աթաթուրքի արձանը
Թուրքիայի ողջ տարածքում այս օրերին ընթացող բողոքի ցույցերի մասնակիցները գնալով էլ ավելի են սաստկանում:
Ինչպես հաղորդում է թուրքական Haber գործակալությունը, Ստամբուլի Էսնեյուրթի հրապարակում այս գիշեր ցուցարարների բարկացած խումբը բենզին է լցրել Աթաթուրքի արձանի վրա և այրել այն:
Հիշեցնենք, որ բողոքի մեծ ալիքը բարձրացել է այն բանից հետո, երբ Սիրիայի սահմանային Քոբանի քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները քրդերի զանգվածային սպանություն իրականացրին, իսկ Թուրքիայի կառավարությունը բացահայտ անտարբերություն և անգործություն է ցուցաբերում այդ ամենի նկատմամբ: Ներկա պահին ահաբեկիչների հսկողության տակ է առնված Քոբանիի մերձակա գյուղերից 60-ը: Տարհանվել և Թուրքիայի տարածք է փախել շուրջ 140,000 խաղաղ բնակիչ: